Այսօրվանից մինչեւ օգոստոսի 20-ը Արմավիրի մարզի Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ եւ Շենիկ գյուղերում կգործի Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) կազմակերպած ամառային ճամբարը՝ այս, ինչպես նաեւ հարեւան Արտենի, Մյասնիկյան եւ Արգինա գյուղերի դպրոցահասակ երեխաների համար: Սա արդեն չորրորդ ամառային ճամբարն է, նախաձեռնությունը սկսվել է 2007 թվականին: Ամեն տարի այս նպատակի համար ծախսվում է մոտ 20 հազար դոլար: Հայաստանի մանուկների հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Նարա Մարտիրոսյանն էլ հավելեց, որ որոշվեց ճամբարային հանգստի կազմակերպման առաջարկ ներկայացնել ուսուցիչներին, որ նրանց կազմած նախագծերի հիման վրա բոլոր չորս ճամբարների համար միասնական ուղեցույց-մոդել մշակվի: Ջոկատավար-ուսուցիչները, սակայն, կաշկանդված չեն եւ կարող են ծրագրերում որոշակի փոփոխություններ մտցնել: Ըստ արդեն հաստատված ծրագրի, ճամբարում կլինեն ձեռքի օր՝ երբ երեխաները ձեռքի աշխատանքի ու մարդու ձեռքի հզորության մասին կտեղեկանան, հեքիաթի օր՝ երեխաները իրենց սիրած հեքիաթի կերպարը կներկայացնեն, բնապահպանության օր, երգուպարի օր եւ այսպես 10 օր շարունակ: Քարակերտի ճամբարում նաեւ տիկնիկային թատրոնի օր կլինի: Դալարիկցի Սիրանուշ Ղազարյանը երկու ճամբարի մասնակցել է: Մեզ հետ զրույցում ասաց, որ ճամբարը նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն է ու հավելեց՝ «ցավոք, մեր գյուղում հանգստանալ՝ չի նշանակում գնալ որեւէ ծովափ: Գյուղում հանգստի կազմակերպման տեղ չկա ու սա շատ հարմար տարբերակ է»: Դալարիկցի Գայանե Տոնոյանն էլ ասաց, որ ճամբարին մասնակցելիս երբեք չի մտածել, թե անտեղի ժամանակ է վատնում: Նրա համար ճամբարում հետաքրքիր է ու նաեւ «ճամբարը չի խլում իմ ողջ ժամանակը, դրանից հետո հասցնում եմ տանը մայրիկիս օգնել»: |
ՀԱՏԱԴԱՐՁ ԿԱՊ ԲԼՈԳԻ ԱԴՄԻՆԻՍՏՌԱՑԻԱԸԻ ՀԵՏ
ՀԱՏԱԴԱՐՁ ԿԱՊ ԲԼՈԳԻ ԱԴՄԻՆԻՍՏՌԱՑԻԱՅԻ ՀԵՏ
ODNOKLASSNIKI.RU
FACEBOOK.COM
MYFRIENDA.AM
TWITTER.COM
AZAT.SITE@YANDEX.RU - E-MAIL
ODNOKLASSNIKI.RU
FACEBOOK.COM
MYFRIENDA.AM
TWITTER.COM
AZAT.SITE@YANDEX.RU - E-MAIL
пятница, 12 августа 2011 г.
0 Յոթ գյուղի չորս ճամբարը
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)

0 коммент./Մեկ.:
Отправить комментарий